Direktlink:
Inhalt; Accesskey: 2 Hauptnavigation; Accesskey: 3 Servicenavigation; Accesskey: 4

Մեր նպատակը

Մենք ձգտում ենք սեւծովյան տարածաշրջանի ապագայի միասնական հեռանկարների եւ ընդհանուր ռազմավարության կայացմանը

Սեւծովյան տարածաշրջանը արագորեն գերակայող դիրքեր է ստանում միջազգային օրակարգում: Ավելին, աստիճանաբար զարգանում է տարածաշրջանային մոտեցումը, քանի որ մասնակից երկրները գիտակցում են, որ ընդհանուր խնդիրներին պետք է միասնական մոտեցում ցուցաբերել՝ արդյունավետ լուծումների հասնելու նպատակով:

Այնուամենայնիվ, համագործակցության ջանքերի իրականացումը լուրջ կերպով խոչընդոտվում է մի շարք գործոններով, որոնցից են՝ երկրների ներսում եւ նրանց միջեւ տնտեսության եւ քաղաքականության անկայուն զարգացումը, ազգայնամոլ ուժերը, ինչպես նաեւ տարածաշրջանային երկրների միջեւ առկա երկարատեւ թշնամանքը:

2008-ի օգոստոսին Վրաստանում տեղի ունեցած իրադարձությունները վկայում էին այն մասին, թե ինչպես են չկարգավորված հակամարտությունները հանգեցնում էսկալացիայի, եւ ինչպես են նման իրադարձությունները ազդում ոչ միայն տեղական բնակչության, այլեւ ողջ տարածաշրջանի վրա: Նույն ֆորմատով էլ ընթացավ 2008/2009 ձմռան գազի ճգնաժամը ռուս-ուկրաինական հարաբերություններում:

Նման պայմաններում հարկավոր է նպաստել խելամիտ քաղաքակության ձեւավորմանը, որի նպատակը կլինի երկխոսության եւ համագործակցության զարգացումը՝ խաղաղ միջոցներով հակամարտությունների զսպման եւ վերջնական կարգավորման համար:

Այնուամենայնիվ, սեւծովյան տարածաշրջանի մարտահրավերների եւ հնարավորությունների վերաբերյալ որոշ քաղաքական ուղղվածությամբ կատարված ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ այսօր ավելի դժվար է խելամիտ եւ հիմնարար քաղաքականութան զարգացումը: Ավելին, առկա ուսումնասիրությունը միտում ունի կենտրոնանալ որոշակի ոլորտների վրա (էներգետիկա, տրանսպորտ, շրջակա միջավայր եւ այլն) եւ/կամ ավելի միակողմանի բնույթ է կրում (ազգային կամ արեւմտյան/եվրոատլանտիկ):

Սեւծովյան Հանձնաժողովի նպատակն է վերացնել այս դիսբալանսը տարածաշրջանի հեռանկարների վերաբերյալ քաղաքական ուղղվածությամբ մանրամասն ուսումնասիրության մշակման միջոցով: Այս գործընթացին մասնակցելու են ինչպես տարածաշրջանային մասշտաբի, այնպես էլ դրանից դուրս գտնվող երկների գիտնականները եւ շահագրգիռ կողմերը, որպեսզի ուսումնասիրությունը հնարավորինս օբյեկտիվ եւ հավասարակշռված լինի: Մեր նպատակն է ոչ միայն ներկայացնել կարճաժամկետ, սեկտորային կամ զուտ շահագրգիռ կողմերի շահերը, այլ նպաստել Սեւծովյան տարածաշրջանի նոր հեռանկարների եւ երկարատեւ ռազմավարության զարգացմանը:

Ուսումնասիրության արդյունքների ակտիվացման նպատակով մինչեւ 2010 թվականի սկիզբը Հանձնաժողովը կներկայացնի միասնական զեկույց՝ ներառյալ վերջնական ամփոփումը եւ հիմնական շահագրգիռ կողմերին արվող քաղաքական առաջարկությունները: