Direktlink:
Inhalt; Accesskey: 2 Hauptnavigation; Accesskey: 3 Servicenavigation; Accesskey: 4

Սեւծովյան Հանձնաժողով

Սեւծովյան հանձնաժողովն իրենից ներկայացնում է մի նախաձեռնություն, որի նպատակն է նպաստել սեւծովյան տարածաշրջանի միասնական հեռանկարների եւ ընդհանուր ռազմավարության կայացմանը՝ հիմնական հետաքրքրության տարածքների վերաբերյալ նոր գիտելիքների զարգացման միջոցով: Սեւծովյան տարածաշրջան Հանձնաժողովը համարում է այն տարածքը, որը ներառում է հետեւյալ տասը երկրները ՝ Հայաստանը, Ադրբեջանը, Բուլղարիան, Վրաստանը, Հունաստանը, Մոլդովան, Ռումինիան, Ռուսաստանը, Թուրքիան եւ Ուկրաինան:

2009 թվականի ընթացքում Հանձնաժողովը կանցկացնի սեւծովյան տարածաշրջանի հեռանկարների վերաբերյալ քաղաքական ուղղվածությումբ ուսումնասիրություն, որի արդյունքները կներկայացվեն համապարփակ զեկույցում: Միեւնույն ժամանակ, Հանձնաժողովը կներկայացնի զեկույցի հետ կապված քաղաքական առաջարկությունները սեւծովյան տարածաշրջանի առաջատար երկրներին:

Համագործակցության Սեւծովյան միավորումը, ԱՄՆ Գերմանական Մարշալ ֆոնդի ծրագրի, (Բուխարես), Բերտելսմանն Ստիֆտունգ, (Գյուտերսլոհ/Գերմանիա), Թուրքիայի Տնտեսական Ռազմավարության Ուսումնասիրոթյունների Հիմնադրամի (Անկարա), Սեւծովյան Ուսումնասիրությունների Միջազգային Կենտրոնի (Աթենք) հետ համատեղ մշակել եւ ստեղծել է ծրագիրը 2009թ. հունվարին: